Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Երևանի Նորաշեն թաղամասում չշահագործվող ավտոբուս է այրվել

Երևանի Նորաշեն թաղամասում չշահագործվող ավտոբուս է այրվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 7-ին, ժամը 16:03-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում այրվում է չշահագործվող ավտոբուս։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է 16։36-ին, մարվել՝ 16։44-ին։ Այրվել է MAN մակնիշի չշահագործվող ավտոբուսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]